Dress Code բիզնես ղեկավարների համար

© shutterstock

Շատերն են անտեսում արտաքին տեսքի կարևորությունը, բայց նրանք, ովքեր գիտեն իրենց բիզնեսի հաջողության գաղտնիքները, գնահատում են նաև համապատասխան հագուստով ներկայանալը: Եվ ահա` երբ անհրաժեշտ է բանակցություններ վարել գործարար ոլորտի կոլեգաների կամ, հատկապես մրցակիցների հետ, գործում են մի քանի կարևոր դրույթներ:
Պարտադիր է ոլորտում ունեցած դիրքը խորհրդանշող աքսեսուարի կրումը. դա կարող է լինել ցանկացած իր, միայն թե` թանկարժեք: Այդ դիրքն ավանդաբար ցուցադրվում է ձեռքի ժամացույցով, երբեմն` շեշտը դրվում է թանկարժեք կոշիկների վրա: Ընդ որում` եթե ժամանակին դասական` իտալական սրածայր կոշիկներն էին բիզնես կարգի համադրում համարվում, այսօր արդեն բրիտանական ձևվածքն է մրցակցության մեջ մտել:
Ինքնատիպ երևալու համար պետք է մեկ նրբություն ևս դիտարկել. բանակցությունների ժամանակ կարևոր է հաշվի առնել բուն հանդիպման նպատակը: Եթե բանակցող կողմերից մեկն ավելի է շահագրգռված որևէ ծառայություն վաճառել, ուրեմն նա ավելի սահմանափակ ընտրություն ունի արտաքին տեսքի առումով: Շահավետ տարբերակն այս պարագայում, պատվիրատու ընկերության Dress Code-ի կանոններին հետևելն է:
Իսկ եթե դուք եք հանդիսանում պատվիրատու կողմը, ապա կարող եք որոշակի խորամանկության դիմել: Ազատ եղեք Ձեր հասարակական դիրքն ընդգծելու հարցում, անգամ` չափազանցության դիմեք` ցույց տալու համար, թե ով է «ավելի բարձր»: Կրեատիվ եղեք համադրումների ժամանակ, քանի որ դուք ուզում եք բարձր դիրքում երևալ: Եթե, օրինակ, թանկարժեք պիջակի տակից կրեք սպորտային շապիկ, դուք այդպիսով կցուցադրեք ձեր ինքնավստահությունն ու ազատությունը, դիմացինի նկատմամբ ձեր առավելությունն ու անկաշկանդությունը:
Այսպիսի մի ասացվածք կա. «Հաջողությունն ընդամենը արդյունքն է մանրակրկիտ պատրաստվածության, իսկ ձախողումը` ծուլության»: Այնպես որ, եթե կարևորում եք ձեր ունեցած դիրքը գործարար աշխարհում, կամ, պարզապես, ուզում եք անընդհատ վերելք ունենալ կարիերայի սանդուղքով, ապա մի ծուլացեք, ու «ի՞նչ հագնել այսօր» հարցին մշտապես պատասխանեք` նախ և առաջ հստակեցնելով օրվա նպատակները: Հնարավոր է` ձեր արտաքին տեսքն այդպես էլ չգնահատեն, բայց այն, որ ցանկացած մանրուք ենթագիտակցական ազդեցություն ունի, անժխտելի է:
Եվ վերջում` մի մոռացեք զգեստապահարանը թարմացնել հաճախակի, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր թրենդային պահանջներն ունի, իսկ ժամանակից հետ մնալ՝ նշանակում է չգնահատել այն:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions