Մի բրենդի պատմություն. «Արկանելի»-ի բվիկներն արդեն 10 տարեկան են

© LoveYou

Տատիկի սունդուկից մինչև սեփական բրենդի կայացում։ Անահիտ Գրիգորյանը պատմում է «Արկանելի» բրենդի կայացման ճանապարհի ու հետագա պլանների մասին։

«Այս ամենով ես սկսել եմ զբաղվել դեռ 2005-2006 թվականներից։ Բայց միտքը կարծում եմ շատ ավելի վաղուց էր ծնվել՝ երբ ես դեռ 5 տարեկան էի։ Տատիկս կարի արտելում էր աշխատում, ու ես ինչքան հյուր էի գնում իր մոտ նա ամեն անգամ իր պահեստից կտորի լոսկուտներ էր հանում տալիս ինձ։ Առաջին հայացքից  թվում է, որ այդ երկարության կտորներից  ոչինչ անել հնարավոր չէ ու դրանք էլ պիտանի չեն, բայց փաստորեն կա դրա տարբերակը։ Փոքր ժամանակ ես խաղում էի ու դա ինձ մեծ բավականություն էր տալիս։ Անցան տարիներ ու կտորների հանդեպ իմ սերը չմարեց։ Տարիներ շարունակ ես կտորներ էի հավաքում։ Շատ պատահական ինտերնետում տեսնում եմ, թե ինչպես են լոսկուտներից ինչ-որ բաներ պատրաստում՝ Patchwork կամ ռուսերեն лоскутное шитье։

 

Ինձ դա շատ դուր եկավ, քանի որ դրա մեջ և երևակայություն կա, և նկարչություն կա։ Ես սկսեցի կարել, ինձ ամենաշատը դուր եկավ, որ այսպիսով դու արտադրական խնդիր ես լուծում ու թափոններ չես առաջացնում, բոլորն էլ պատրաստի մատերիալից կարող են ինչ-որ բան պատրաստել, այստեղ հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից անպետք իրերից դու հավաքում ես մի ամբողջ կտոր։ Ու քանի որ բվերի հանդեպ էլ անտարբեր չէի, սկսեցի հենց բվերից։ Շատ ավելի ուրախացա, որ իմացա որ այս արվեստն ունի իր հայկական տարբերակը, որը կոչվում է Արկանելի, այն ունի նաև ուրիշ անվանում, որը կոչվում է ձորձակար։ Շատ ուրախացա, որ այն, ինչն ինձ էներգիա է տալիս, նաև հայկական ինչ-որ մաս ունի։ Այս արվեստը համամարդկային երևույթ է»։

Խոսելով հետագա պլաններից՝ Անահիտն ասաց, որ նպատակ ունի արտադրությունն ավելի մեծացնել՝ ծածկոցների, սեղանի ատրիբուտների ու տարբեր կենդանիների տեսքով։

LoveYou.am-ը ցանկանում է հաջողություն «Արկանելի»-ին հետագա նախաձեռնություններում։

 

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions
Աքսեսուար MariaM AriA-ից
4 / Նոյեմբեր / 2016
93 - times
Զարդ՝ սեփական ձեռքերով
3 / Հոկտեմբեր / 2016
93 - times