Дуэты

1. Լայանա և Արմեն Դավթյան- Սուտ է

Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյան է, բառերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է։

2. Վաչե Ամարյան և Լիլիթ Հովհաննիսյան- Ինձ չսպանես

Սառն է ամառս,
Երբ դու համառ ես,
Ու մոտենալ քեզ ինձ չես թողնում...
Ցերեկս մութ է,
Ու մայրամուտ է,
Երբ ինձ ստում ես հենց իմ սրտում...
Տես իմ մեջ ուժ չկա էլ, ու
Ցանկություն չունեմ պայքարելու,
Ինձ էլի ցավ չպատճառես,
Իմ սրտին էլի չչարչարես...

Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես...

Սիրտս խոցելը,
Ինձ հարվածելը
Թե տանելի է - ասա դու ինձ...
Այդքան լացելը,
Ինձ հալածելը
Անտանելի է, գեղեցկուհիս...
Տես, չկա իմ մեջ ուժ էլ, ու...
Ու չունեմ ես ուժ էլ տուժելու,
Քո սիրուց ինձ բացի քեզնից
Էլ երբեք ոչ ոք չի բուժելու...

Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես...

Ողջ կյանքս քեզ ատելու եմ,
Բայց, մեկ է, կարոտելու եմ,
Կանհետանամ գիշերում ես,
Բայց ինձ դու միշտ հիշելու ես...
Սև կարոտի ճանկերից ես,
Ու ինձ ատելու ջանքերից դու
Չենք ազատվի մեկ է իմն ես,
Միայն թե ինձ չսպանես դու..

Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես...

3. Անդրե և Նինի Շերմադինի - Ով սիրուն, սիրուն

Ով սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և՜ քուն, և՜ դադար:

Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչո՞ւ լքեցիր:

Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:

4. Արման Հովհաննիսյան և Լուսինա – Կուզեմ գեթ մի պահ

Խոսք և Երաժշտություն` Վահիկ Պապիկյան

Ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան

5. Միքայել Պողոսյան և Սյուզի - Vento Di Passione

 Միքայել Պողոսյանի ու երգչուհի Սյուզիի կատարմամբ ռոմանտիկ երգի տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում: Երգը իտալերեն լեզվով է, ու մեզ շատ հետաքրքրեց, թե ինչի մասին են երգում նրանք: Սյուզին մեզ համար բացեց փակագծերը: Պարզվեց, որ «Vento di passione»-ն անհուն, բայց անիրականալի սիրո մասին է: Այդ սերը անընդհատ ճանապարհորդում է սիրահարների գլխում, բայց չի հանգրվանում մի տեղ, ու հանգիստ չի տալիս նրանց: Հայերեն երգի անվանում «Կրքի քամի» է: Տեսահոլովակը նկարահանվել է աշխարհի ամենահին` «Բիբլիոս» նավահանգստում և աշխարհի ամենահին ամֆիթատրոնում: «Այս երգը Միքայելի սիրած երգն է: Մենք այն կատարել ենք «Լևոն թրավելի» 20 ամյակին: Անակնկալը ընկերության տնօրենին շատ է դուր եկել, ու նա էլ որոշել է մեզ նվիրել տեսահոլովակը: Այն է նկարահանվել նրանց աջակցությամբ »,-ասաց Սյուզին: Նախնական տարբերակում այս ստեղծագործությունը կատարել են հենց հեղինակները` Պինո Դանիելեն և Ջորիջիան: Տեսահոլովակի սյուժեն Միքայել Պողոսյանինն է, նկարահանել է այն Կարպիս Թիթիզյանը, իսկ մոնտաժը կատարվել է ԱՄՆ-ում, շատ հայտնի Արտակ Սևադայի կողմից:

© LoveYou.am
Овен Овен
Телец Телец
Близнецы Близнецы
Рак Рак
Лев Лев
Дева Дева
Весы Весы
Скорпион Скорпион
Стрелец Стрелец
Козерог Козерог
Водолей Водолей
Рыбы Рыбы
Suggestions
Показ проекта «ArmMod Fashion»
11 / Октябрь / 2016
206 - times