8 գաղտնիք երջանիկ լինելու համար

Ցանկանու՞մ եք երջանիկ լինել: LoveYou.am-ը կբացահայտի ձեզ համար երջանիկ դառնալու մի քանի գաղտնիք:


1.Մոռացեք ձեր անցյալը:
Դուք երջանիկ չեք լինի, եթե ապրեք անցյալով: Դուք սխալվե՞լ եք: Վատ փո՞րձ եք ունեցել: Ինչ էլ, որ պատահել է՝ արդեն անցյալում է , և ոչ ոք ի վիճակի չէ փոխել դա, այնպես որ կենտրոնացեք ներկայի վրա:

2. Պատասխանատվություն վերցրեք ձեր կյանքի համար:
Երջանիկ լինելու համար պետք է ազատ լինել և ազատ ընտրության հնարավորություն ունենալ: Կապ չունի, թե ինչ վատ իրավիճակում եք գտնվում, միայն դուք կարող եք ընտրել, թե ինչպես վարվել այդ ժամանակ: Եվ այդ ընտրության պատասխանատվությունը միայն դուք եք կրում, մի մեղադրեք ձեր անհաջողությունների մեջ ուրիշ մեկին:

3.Հարաբերություններ ստեղծեք:
Հարաբերությունների միջոցով մենք կարող ենք ստանալ կյանքի իրական երջանկությունը: Պատճառը պարզ է ` միայն հարաբերությունների միջոցով մենք կարող ենք սիրել և սիրված լինել: Մի՛ խուսափեք դրանից: Սերը պետք է ձեր կյանքում կարևոր դեր կատարի:

4. Միշտ սովորեք
Որքան շատ գիտելիք ունենաք և որքան շատ բան կարողանաք անել, այնքան ավելի հետաքրքիր անձնավորություն կդառնաք շփման մեջ: Մի՛ դադարեք սովորել ինչ-որ նոր բաներ, չէ՞ որ աշխարհում այդքան հետաքրքիր բան կա: Նոր նվաճումներն ու բացահայտումները ձեզ ավելի երջանիկ կդարձնեն:

5. Ստեղծեք ինքներդ ձեզ
Որոշեք ձեր կյանքի սկզբունքները և գործեք նրանց հետևելով: Միայն այդպես դուք կգտնեք ինքներդ ձեզ:

6. Գնահատեք այն ամենը, ինչ ունեք
Երջանիկ լինելը շատ հեշտ է, երբ շնորհակալ ես: Ցավոք սրտի, տեսնել այն ամենը, ինչ մենք չունենք, ավելի հեշտ է, քան տեսնել այն ամենը, ինչ արդեն ձեռք ենք բերել: Հաճախ մենք չենք կարողանում ընդունել հանգամանքներն այնպես, ինչպես պետք է: Նայեք ձեր շուրջը` միգուցե դուք իրականում ունեք երջանիկ լինելու պատճառներ

7. Փոխվեք
Երջանիկ դառնում է այն մարդը, ով անընդհատ զարգանում և սովորում է: Փոխվեք, նոր բաներ փնտրեք, մի վախեցեք փոփոխել ձեր համար սովորական դարձած կյանքը:

 8.Երջանկացրեք ձեր կողքիններին:

Փորձեք բարի և հասնող լինել մարդկանց նկատմամբ և կտեսնեք, որ արդեն երջանկություն է, երբ հասկանում ես, որ քո ցուցաբերած օգնությունը շատ կարևոր էր մարդու համար:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions