Интервью с DJ-ем

Զույգ ականջակալ, ձայնային ելևէջների նկատմամբ յուրահատուկ նրբանկատություն, բարձր ռիթմիկ երաժշտություն և մարդկանց գիշերով խանդավառելու կարողություն: Խոսքը Դիջեյների մասին է: Դիջեյները հայ իրականություն մտան 90-ականների կեսերից: DJ-ը բառն անգլիական ծագում ունի. այն առաջացել է disc jockey արտահայտությունից: Հիմնականում առանձնացնում են DJ-ների երկու տեսակ` գիշերային ակումբներում նվագող և ռադիոկայաններում աշխատող:

Loveyou.am-ի զրուցակիցը Լիպարիտ Պետրոսյանն է, որը հայտնի է DJ Toxic բեմական կեղծանվամբ: Թե ի՞նչ դերակատարում ունի էլեկտրոնային երաժշտությունը հայ հասարակության կյանքում, ինչպիսի՞ մասնագիտական նրբություններ կան, ի՞նչ արմատացած կարծրատիպեր ունի հայ ունկընդիրը և այլ հետաքրքրող հարցերի պատասխանները զրույցում.


-Անկախ Ձեր մասնագիտությունից հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում Դուք:

-Միանշանակ էլեկտրոնային, որի շուրջ էլ ծավալում եմ իմ ողջ գործունեությունը: Երաժշտություն ասվածը լայն հասկացություն ու ընկալում է: Նախընտրում եմ նաև դասական երաժշտություն և ջազի գրեթե բոլոր դրսևորումները:


-Ինչպե՞ս են ձևավորվում դիջեյների անունները: Որպես կանոն կարծես պարբերաբար փոխվում են: Ինչո՞վ է դա պայմանավորված։


-Հաճախ ընտրվում են կեղծանուններ` իրական անվան երկար կամ ոչ բեմական լինելու պատճառով։Փոխվում են, չկրկնվելու և ժամանակաշրջանում ակտուալ հնչողություն ունենալու համար։ Անունների ընտրությունը երբեմն որոշվում է նաև մատուցվող երաժշտությունով:


-Ասում են, որ հեռուստատեսությունը գրավեց գրքի ու ռադիոյի տեղը, իսկ ինտերնետը լուծեց նրանցից գրքի վրեժը, իսկ ի՞նչ փոխվեց էլեկտրոնային երաժշտության հարթությունում:

- Ինտերնետը բավականին փոփոխություններ բերեց երաժշտական ակումբային կյանք, քանի որ եթե առաջ մարդիկ միացնում էին ռադիոն կամ ակումբ էին գալիս հույս ունենալով, որ կլսեն իրենց սիրելի երաժշտությունը, ապա հիմա բավարար է որոնողական համակարգի մեջ գրել անունը ու սեղմել սրչի կոճակը: 1990-ականներին մարդիկ գնացել են ակումբ հենց ուղիղ իմաստով երաժշտություն լսելու: Ժամանակի թելադրանքով ամեն ինչ փոխվել է: Հիմա ցանկացած երգ հասանելի է բոլոր առումներով: Այս կոնտեքստում կարող ենք ասել, որ ինտերնետը դիջեյներից մի քիչ գողացավ իր ունկընդիրներին:


-Համաշխարհային տենդենց կա, որ բոլորն ուզում են օրիգինալ լինել ու երբեմն ազգային էլեմենտները միքսվում են միջազգայինի հետ։ Հայ դիջեյները ևս օգտագործում են ազգային էլեմենտներ: Ինչպե՞ս է դա ընդունվում հասարակությանն կողմից։

-Ազգայինի մատուցումը միշտ ավելի զգացմունքային ու դրական լույսով է ընդունվում: Տասնամյակից ավել կլինի ինչ հայկական դիջեյնգում տեղ ունեն ազգային մեղեդինենրը: Միանշանակ կարող եմ ասել, որ ընդվում է հասարակությանն կողմից, բայց այլևս դա որպես նորույթ ընդունել չենք կարող: Ցանկացած ոլորտում է ժամանակը արագ է գնում ու պետք է մնալ ժամանակի տենդենցի մեջ:

-Դիջեյը կարո՞ղ է ունենալ ոճային առանձնահատկություն, որով ունկընդիրը նրան կտարբերի:

-Որպես այդպիսին առանձին գիծ ունենալը այդքան էլ իրատեսական չէ: Պարզապես քո մշտական լսարանը սկսում է ճանաչել քո երաժշտական ճաշակը ու դրնով կարող է տարբերել մատուցածդ: Այստեղ հարցը բոլորովին այլ է, երբ դու ներկայանում ես որպես մյուզիք պրոդյուսեր, այսինքն` գրում ու նվագում ես հեղինակային մեղեդիներ:


-Հասարակության մեջ կա արմատացած կարծիք, որ Դիջեյը բացառապես երաժշտություն միքսող է, բայց որպես այդպիսին չի նվագում։ Կբացարտեք այդ տերմինալոգիան։


-Զարգացած տեխնոլոգիայի ժամանակաշրջանում դիջեյը միքսելով երժշտությունը աշխատում է ստեղծագործության վրա` կատարելով իմպրովիզացիաներ տարբեր մեղեդիներից և երաժշտական գործիքավորումներից ստանում է մեկ այլ երաժշտություն: Դիջեյը իր ամբողջական ելույթի ժամանակ նվագում է, քանի որ աշխատում է երաժշտության հետ ու մատուցում իր կողմից նորը, իսկ դա երաժշտության մեջ այլ ձև չեմ կարող անվանել:


-Որո՞նք են Հայաստանում դիջեյիգով զբաղվող մարդու մասնագիտական առաջընթացը խանգարող գործոնները:

-Հայաստանում մասնագիտական հաջողությունները խիստ հարաբերական են և դա նորություն չէ: Այս մասնագիտության արմատական խնդիրը` կրության պակասն է: Գրեթե չկան դիջեական դպրոցներ: Օրինակ` Բրուքլինում գտնվող դպրոցներից մեկում երեխաներին դիջեյի մասնագիտություն են սովորեցնում: Նրանք սովորեցնում են 9-ից 20 ամսեկան հասակի երեխաների: Ծրագրի նպատակն է երեխաների լսողությանը սովորեցնել էլեկտրոնային երաժշտությունը: Baby DJ School-ը բացառիկ է նրանով, որ համադրում է փոքրիկների համար այդքան հետաքրքիր երաժշտությունն ու էլեկտրոնիկան։ Հարցի այլ կողմն է, թե այն ինչքանով է այդ տարիքի երեխաների համար օգտակար կամ վնասակար, բայց մեր երկրում նույնիսկ մեծահասակների համար չկա նման մի դպրոց ու հաստատություն, որտեղ ապագա դիջեյը կկարողանա գրագետ մասնագետ դառնալ և կարիերա անել: Դիջեյինգը երաժշտության մեջ մեծ դերակատարում ունի և հուսամ, որ մի օր էլ համապատասխան բաժիններում որպես անհրաժեշտ մասնագիտություն տեղ կգտնի: Չունենք նաև ակումբային զարգացած կյանք և դրանով էլ արդեն ամեն ինչ ասված է: Ինչպես զարգանաս, եթե չկա համապատասխան հող:

-Ամփոփելով զրույցը` եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, ապա…

- Գրեթե չկան երաժշտությամբ զբաղվող մարդիկ, որոնց հարցնես ու ասեն, որ կարող են ապրել առանց դրա: Առաջին մասնագիտությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ, բայց ես ինձ համարում եմ երաժիշտ, որն իր ճիշտ տեղում է: Եթե հազար անգամ էլ հնարավորություն ունենամ մասնագիտություն ընտրելու, ապա հազարի մեջ էլ նոտաներ ու հնչյուններ են լինելու:

© LoveYou.am
Овен Овен
Телец Телец
Близнецы Близнецы
Рак Рак
Лев Лев
Дева Дева
Весы Весы
Скорпион Скорпион
Стрелец Стрелец
Козерог Козерог
Водолей Водолей
Рыбы Рыбы
Suggestions