Իսկ դու սանգվինիկ ես, խոլերիկ, ֆլեգմատիկ, թե՞ մելանխոլիկ
Համոզված եմ, որ շատերիս է հետաքրքրել կենսաբանության դասագրքի վերջում զետեղված տարօրինակ նկարով նյութը, որը մեկնաբանում է մարդկային բնավորության չորս դրսևորումները:
Շատերս ենք լսել անընդհատ կրկնվող նույն հարցը.
-Իսկ դու սանգվինիկ ես, խոլերիկ, ֆլեգմատիկ, թե՞ մելանխոլիկ:
Հիշելով այս ամենը` որոշեցի պարզել բնավորության իմ ձևը և իմացա հետևյալը`
Ֆլեգմատիկները գտնվում են հոգեբական ակտիվության ամենացածր գոտում: Նրանք դժվար են կարողանում անցնել մի գործողությունից մյուսին և դժվար են հարմարվում նոր միջավայրին: Նրանց մոտ գերակշռում է հանգիստ և հստակ տրամադրությունը: Հազվադեպ են դուրս գալիս իրենց ափերից, նրանց հատկանշական է հանգստությունը, համբերատարությունը, թմրածությունը, շրջապատում՝ պասիվությունը և ալարկոտությունը:
Խոլերիկներին կարելի է բնութագրել ինչպես արագաշարժ, գործին հատուկ ուշադրությամբ վերաբերվող, դժվարություններ հաղթահարող, բայց միևնույն ժամանակ անհավասարակշռված, շատ հաճախ բուռն էմոցիոնալ պոռթկումներ ունեցող և հաճախակի տրամադրության կտրուկ փոփոխություններ ունեցողի:
Խոլերիկների զգացմունքները վառ արտահայտվում է խոսքի, ժեստերի և հայացքի միջոցով:
Մելանխոլիկները իրենց վարքի մեջ արտահայտում են վախ, անհանգստություն, ցածր հանդուրժողականություն: Անիմաստ առիթը նրանց մոտ կարող է առաջացնել տխրություն և անգամ արցունքներ: Անվստահ են, անգամ փոքր դժվարությունից կարող են հանձնվել: Մելանխոլիկներին վախեցնում է նոր շրջապատը, նոր մարդիկ: Նրանք կորցնում են իրենց և վախենում նոր մարդկանց հետ կապեր հաստատել:
Սանգվինիկների մոտ հատկանշական է բարձր հոգեբանական ակտիվությունը, էներգետիկ լինելը, արագ և առողջ շարժը, բազմազանությունը, արագ և վարժ խոսելաձևը: Սանգվինիկները հեշտ և արագ հայտնվում են ինչ-որ իրադարձության մեջ, ինչպես նաև շփվող են: Նրանց էմոցիաները դրական են, զգացմունքները հայտնվում և նույն կերպ էլ փոխարինվում են նորով, նրանց բնորոշ է արտահայտչականությունը, սակայն միևնույն ժամանակ նրանք անկայուն մարդիկ են:
Ուսումնասիրելով այս ամենը ես հասկացա, որ պատկանում եմ Սանգվինիկներ դասին, իսկ դու՞ք:

iiiiiiiiiiiiiiiiiiiii vates ara es inch apush ban aaaaaaaaaaaa
aaaaa,YES SANGVINIK EM,ES INCH HAVES BANA:)YES GITEI SRA MASIN,BAYC MORACELEI,SHAT HAVESER KARDAL YEV INDZ TESNEL GRACI MEJ:)
Մեկնաբանություն
VAY ESINCH LAVNAAAAAAA!!!!! ES MELANXOLIK EM!!!! DZEEEEEEC
ես էլ եմ սանգվինիկ…
ES SANGVINIK EM OVOR &NVELA MARTI _18 _IC MINCHEV HUNISI 18_iN NA SANGVINIKE
ES SANGVINIK EM SHAT HAVES ER