Դպրոցական Սև ՈՒ ՍՊԻՏԱԿԸ շատ աշակերտների համար հաճախ ձանձրալի է թվում: Ամեն օր տանից դուրս գալ նմանատիպ հագուստո՞վ….այնքան էլ հաճելի չէ: Բայց հնարավոր է հեշտությամբ կոտրել սև ու սպիտակը գունավոր տարբեր աքսեսուարներով: Ի վերջո շատերը դասերից հետո հաճախում են տարբեր վայրեր, և չեն ցանկանում ունենալ նույն տեսքը` ինչ դպրոցում: Կառաջարկեմ առավոտյան տանից դուրս գալուց պայուսակի մեջ դնել գունավոր աքսեսուարներ(գլխարկ, մազակալ՝ ծաղկի տեսքով, շարֆ՝ ըստ եղանակի, ակնոց...): Ահա մի քանի տարբերակ, թե ինչպես այդ փոքրիկ ատրիբուտները պայծառ տեսք կհաղորդեն ձեր կերպարին: