Ուզու՞մ ես ստանալ ինքնատիպ մանիկյուր

© LoveYou

Ուզու՞մ ես ստանալ ինքնատիպ, յուրօրինակ մանիկյուր, այնպիսին, որ երբեք չկրկնվի: Ապա հետևիր մեր խորհուրդներին:
Այսպիսով, քեզ անհրաժեշտ կլինեն՝ սառը ջրով աման, ատամի փայտիկ, կպչուն ժապավեն, մկրատ և գույնզգույն լաքեր:
1. Եղունգներդ ներկիր բաց կաթնագույն կամ թափանցիկ լաքով:
2. Կպչուն ժապավենի միջոցով ծածկիր մատներիդ մաշկն այնպես, որ բաց մնան միայն եղունգները:
3. Եկավ ամենահերաքրքիր պահը՝ տարբեր գույների լաքերը հաջորդաբար կաթացրու ջրի մակերեսին այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ կաթիլը ընկնի նախորդի կենտրոնում:
4. Հաջորդ քայլը կատարելու համար քեզ անհրաժեշտ կլինի ատամի փայտիկը: Ջրի մակերեսին գտնվող լաքերի կաթիլները խառնելով՝ ինչ-որ պատկեր ստացիր:
5. Ընտրիր այն հատվածը, որն ամենաշատն է դուրդ գալիս և ընկղմիր այնտեղ եղունգդ, ապա 5 վայրկյան պահիր ջրի մեջ:
6. Նույն փայտիկով լաքի մնացորդները մաքրիր ջրի մակերեսից:
7. Նույն քայլերը կատարիր և մյուս եղունգների համար:
8. Երբ լաքը չորանա, հեռացրու կպչուն ժապավենը:
Ահա և վերջ, անկրկնելի մանիկյուրը պատրաստ է:

© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions