Ինչու՞ մարդիկ չեն սիրում իրենց ծննդյան օրը

Հին ժամանակներում, ծննդյան օրը տոնում էին մեծ խնդությամբ և ընկերների համար։ Տունը զարդարում էին ծաղկեպսակներով: Նորածինը ներկայանում էր տոնական հագուստով և ընդունում էր շնորհավորանքներ ու նվերներ։ Նույնիսկ տոնում էին նրանց ծնունդները, ով բացակայում էր կամ մահացել էր։ Հետագայում Կեսարի, Օգոստոսի և այլ կայսրերի ծննդյան օրերը դարձան համընդանուր։ Սակայն, դարեր անց վերաբերմունքը ծննդյան օրվա նկատմամբ, ցավոք սրտի, փոխվեց։ Մարդիկ դադարեցին մեծ շուքով նշել իրենց տոնը, իսկ շատերը, նույնիսկ, սկսեցին չսիրել։ Ինչու՞։ Պատասխանը կիմանանք հոգեբան Իրինա Ծատուրյանից․«Համարվում է, որ ծննդյան օրը շատ կարևոր օր է յուրաքնչյուր մարդու կյանքում։ Երբ մարդ չի սիրում իր ծննդյան օրը, ուրեմն խախտվում է հավասրակշռությունը բնության և իր միջև։ Կան մի քանի պաճառներ․
1. Հակակրանք իր նկատմամբ։ Երբ մարդ չի սիրում, չի ընդունում ինքն իրեն, գոհ չի ինքն իրենից և երջանիկ չի նրա համար, որ ապրում է։ Այդ ամենի պատճառ կարող է հանդիսանալ դժվար մանկությունը։ Նրանք չեն զգում, որ սիրված են եղել ծնողների կողմից, բայց չի նշանակում, որ ծնողները չեն սիրել, ուղղակի իրենք չեն զգացել այդ սերը, որովհետև մեր ծնողները չեն կարողանում ճիշտ ցույց տալ իրենց սերը։ Երբ մարդ չի զգում, որ իրեն սիրում են ընտանիքում, երբ թվում է, որ եղբորը կամ քրոջը ավելի շատ են սիրում, քան իրեն, այստեղ գալիս է խորը հակակրանքի պահը քո հանդեպ։
2. Երբ վիրավորված է հարազատներից։
3. Ապրելակերպի փոփոխություն։ Կյանքի յուրաքանչյուր նոր փուլ, որը կապված է ծննդյան օրվա հետ՝ փոփոխությունների սպասում է։ Ամեն մարդ ծնունդը նշում իր մեջ, վերլուծություն է կատարում, օրնակ՝ ինչի է հասել 17 տարվա ընթացքում և ինչ դեռ պետք է անի։
4. Էմոցիոնալ արգելք՝ ուրախանալու անկարողություն, այսինքն երբ ընտանիքում վատ դեպք է պատահել ծննդյան օրվանից մի քանի օր առաջ։
5. Աշխատանքի գերիներ։ Նրանք կարծում են, որ ծննդյան օրը նշելու փոխարեն, կարող են աշխատել և գումար վաստակել։ Իսկ ծնունդ նշելը անիմաստ ծախսեր են։
6. Տարիքով կանայք չեն սիրում իրենց ծննդյան օրը։ Նրանց համար ծնունդը ամբողջ օրվա պատրաստություն է. «սեղան գցել», հավաքել, սպասք լվանալ։ Կարճ ասած ամբողջ օրը վազվզոցի մեջ են։ Այդ պատճառով նրանք նախընտրում ծնունդ չնշել։
7. Երբ ծննդյան օրը դժբախտ դեպք է պատահում։ Հաճախ է լինում, երբ ծննդյան օրը հարազատներից մեկը մահանում է, կամ երեխայի ծնունդը համընկնում է հարազատի մահվան օրվա հետ։
8. Չեն սիրում, որովհետև տարեցտարի ծերանում են։ Մի բան է երբ նշում են 25 ամյակը, երբ հույսերն ու ամբողջ կյանքը առջևում է, և բոլորովին այլ բան է 70 ամյակը, երբ թոռնիկներն ու երեխաներն են շնորհավորում հոբելյարին։ Համարվում է, որ իրենց ծննդյան օրը սիրում են մարդկանց, ընդամենը, 5%»

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions