Ի՞նչ է պահանջվում առյուծից ճիշտ ճակատագիր ընտրելու համար

Դուք ծնվելիս ձեզ հետ բերել եք գաղտնի լույս՝ մարդկությանը լուսավորելու, հովանավորելու և օգնելու նպատակով:Այդ նպատակն իրականացնելու համար ձեզնից պահանջվում է մտավոր և բարոյական զարգացում, ինչպես նաև կարողություն՝ օգտվելու աստեղային խնամակալությունից:
Դուք ոգու աշխարհում կարող եք բացարձակ քննադատության ենթարկել ամեն տեսակի երևույթ ու իրադարձություն, վերլուծել, փորձել հասկանալ, թե ինչպիսի մտածողությունն է մղել մարդուն այս կամ այն արարքին, առանձնացնել բացարձակ ճշմարիտը պայմանական ճշմարիտից և հանգել համապատասխան եզրակացության: Սակայն եթե դուք սրտանց ցանկանում եք գնալ դեպի էվոլյուցիա և ձեր զարգացման վրա աշխատում եք, ապա ներքին մղումը ձեզ կտանի պահանջվող ուղղությամբ:

Ֆիզիկական ծրագիրը ձեզնից պահանջում է տիրապետել մագնիսական բնույթ ունեցող գիտությանը, լինել հոգատար բոլորի նկատմամբ, հովանավորել, եթե դրա պահանջը կա՝ միշտ պահպանելով զգուշություն: Դուք պետք է հանդես գաք փրկչի դերում և քանի որ ընտրել եք այդ դերը, ապա ձեզ համար ընտրե՛ք հովանավոր միայն ձեր ներսում: Եվ ձեր մեջ կպարգևատրվեք պսակով:
Այդ ճանապարհի վրա դուք կունենաք արգելքներ միստիկական հարցերում, աստեղային ծրագրերում, ինչպես նաև ձեր նախատեսած ծրագրերը իրականացնելու համար ծավալած գործունեության մեջ:

Ձեր զարգացման համար ձեզնից պահանջվում է դառնալ ծնունդների և մահերի ուսուցիչ, ներկայացնել դրանա՝ նախապես յուրացնելով դրանց հսկա նշանակությունը, այսինքն՝ծնունդը, կյանքն ու մահը դիտել որպես մի շղթա, իսկ դրանց ուսումնասիրման կամ ուսուցման ընթացքում չմոռանալ, որ դրանք շղթայի մի հատվածն են ընդամենը, որ կա սկիզբ, կա վերջ, բայց երկուսն էլ գտնվում են անսահմանության ոլորտում: Գլխավորը,որ պահանջվում է ձեզանից, նվիրվածությունն է, հավատարմությունը ու այդ հսկա շղթայի լիարժեք իմացությունը:

Եթե մոտեցել եք ձեր ծրագրի իրականացմանը, մի թուլացրեք ձեր նվիրվածությունը, ընդհակառակը, մեծացրե՛ք ձեր եռանդը և սրտանց կատարե՛ք այն, ինչի վրա աշխատում եք: Եթե ձեզ հեռու եք զգում այդ ամենից, հարթե՛ք ձեր ճանապարհը, մաքրե՛ք այն քարերից, որոնք խոչընդոտում են ձեզ, բայց ուղությունը մի ՛ փոխեք, մի՛ շեղվեք ճշմարիտ ճանապարհից:

Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions