Սերը տու՞ն բերել... այդ ինչպե՞ս

© LoveYou

Ըստ Ֆեն-շուի ուսմունքի` սերը կարելի է ստեղծել սեփական ձեռքերով. պետք է միայն մի փոքր ջանք գործադրել և իհարկե հավատալ, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ֆեն-շուի շատ հետևորդներ հաստատում են, որ սերը տուն բերելու համար անհրաժեշտ է սիրահարված զույգի սիմվոլներով նկար կախել տան շեմքի դիմաց, որպեսզի այն անմիջապես երևա: Լավ, բարդ բան չէ կարծում եմ: Սակայն մեզանից շատերն անկախ տարիքից ունենում են իրենց ընտրյալներին: Իսկ ինչպե՞ս անել, որ քո կողմ ուղղես հենց նրան: Պետք է առավել շատ ուշադրություն դարձնել, հետևել նրա շարժ ու ձևին, հասկանալ իրականում ինչն է քեզ գերում նրա մեջ, այնուհետև փորձել կազմել տվյալ տղամարդու մեջ քեզ գրավող գծերի ցուցակը: Մի շտապիր և մտածիր գրածի շուրջ այնպես, կարծես քեզ առաջարկել են ամուսնանալ, իսկ դու դեռ մտածում ես: Այդ ցուցակը կազմիր մի քանի երեկոների ընթացքում: Չէ՞ որ վաղը կարող ես ինչ-որ կարևոր բան հիշել: Առավելությունների ցուցակի հետ մեկտեղ, պետք է կազմել այն թերությունների ցուցակը, որոնք դու պատրաստ ես հանդուրժել: Չմոռանամ նշել, որ կարիք չկա ցուցակում նշել թերությունները, որոնց հետ դու երբեք չես հաշտվի: Ցուցակները կազմելուց հետո արտագրիր դրանք վառ վարդագույն կամ կարմիր թղթի վրա, ոլորիր խողովակաձև, կապիր կարմիր ժապավենով և դիր ննջասենյակի դռնից աջ գտնվող անկյունում: Ըստ Ֆեն- շուի՝ դա տան սիրո անկյունն է: Այսպիսով դու ուղարկում ես քո ցանկությունները սիրո աստվածներին:
Դե ինչ, եկեք փորձենք:

© LoveYou.am
© LoveYou
© LoveYou
© LoveYou
© LoveYou
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions