Սիրային հորոսկոպ. Ցուլ և Կարիճ

Այս երկու նշանների համար կյանքում ամենակարևորը սեքսն ու փողն է։ Հենց այս երկու հանգամանքներն են համարվում ձեզ միմյանց կապող օղակները, սակայն դա բնավ չի նշանակում, որ դուք այդ ասպարեզում ընդհանրապես չեք հանդիպում խնդիրների։ Դուք հիրավի համարվում եք իդեալակն զույգ, քանի որ այն ամենը, ինչ կապված է վայելքների և հաճույքների հետ, գրավում է երկուսիդ։ Դուք երկուսդ էլ հստակ գիտեք, թե ինչ եք ուզում, այդ պատճառով երբեմն չափազանց պահանջկոտ եք լինում ինչպես զուգընկերոջ, այնպես էլ ինքներդ ձեր թուլությունների հանդեպ։

Դուք երկուսդ էլ գիտակցում եք հավատարմության կարևորությունը և մեծ նշանակություն տալիս դրան։ Ձեր միությունը կարելի է համարել ցամաքի և ջրի կրքոտ միաձուլում, որտեղ անսահման մեծ է միմյանց հետ կապվածությունը։ Զայրույթի ժամանակ դուք երկուսդ էլ ընդունակ եք աննկարագրելի արարքների, այդ պատճառով փորձեք զսպել ձեզ, քանի որ թե մեկի, թե մյուսի կողմից թույլ տված կոպիտ սխալը անջնջելի հետք կարող է թողնել ձեր հարաբերություններում։ Փորձեք մոտենալ ամեն ինչին փոքր-ինչ ներողամտությամբ և հումորվ. դա կօգնի պահպանել առողջ հարաբերությունները։

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions