Ինչպե՞ս երազանքը վերածել նպատակի և հասնել դրա իրագործմանը

Շատերին հուզող այս խնդիրն ունի լուծման իր տարբերակները։ Մենք հաճախ ընկնում ենք երազանքների գիրկն ու մոռանում, որ դրանց իրագործումը կախված է մեծմասամբ հենց մեզանից։ Եվս մեկ սխալ, որ թույլ են տալիս մարդիկ՝ դա հետաքրքրվածության բացակայությունն է նպատակի իրագործման ճանապարհի հանդեպ։ Բոլորս ուզում ենք ամեն ինչ և միանգամից՝ մոռանալով այն  հանգամանքը, որ հեռու թվացող արդյունքին հասնելու համար այնուամենայնիվ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։

Այսպիսով, առաջին նախապայմանը մեծ նպատակը ավելի փոքր նպատակների մասնատելն է, որոնց պետք է ձգտել ու հերթականությամբ իրագործել։

Երբեք չի կարելի վախենալ դժվարություններից ու հետ կանգնել որոշումից։ Հստակ ու վստահ որոշումը կարող է դառնալ հետագա խնդիրները հեշությամբ հաղթահարելու նախապայման։

Հավատա սեփական ուժերին և մի վախեցիր հնարավոր ռիսկերից, եթե քո որոշումը հստակ է ու վերջնական։ Անընդհատ կրկնիր ինքդ քեզ, որ այս ամենն ապարդյուն չէ, որ դու կարող ես հասնել ցանկալիին ու լինել երջանիկ։ Ոչ ոք իրավունք չունի որոշել քո փոխարեն։ Դու ես քո քայլերի պատասխանատուն, դա քո կյանքն է և վերջնական որոշումը քոնն է։

Մի նախանձիր և մի դգոհիր։ Նախանձի զգացումը սովորաբար չափազանց շատ ժամանակ և ուժեր է խլում մարդուց, որը կարելի է օգտագործել ավելի կարևոր և արդյունավետ քայլերի համար։ Երբեք մի մտածիր այն մասին, որ ինչ-որ մեկն ավելի լավն է, կամ ինչ-որ մեկի մոտ այս կամ այն բանն ավելի հեշտությամբ է հաջողվում։ Դու դու ես՝ քո բնավորությամբ, կարողություններով, ուժով ու հավատով հանդերձ, մի համեմատվիր, կենտրոնացիր սեփական քայլերի վրա և վստահորեն առաջ շարժվիր։ Եվ մի մոռացիր, որ յուրաքանչյուրի համար սեփական դժվարություններն ավելի բարդ ու անհաղթահարելի են թվում, քան դիմացինինը։ Ամեն ինչ այնքան էլ պարզ ու հեշտ չէ, որքան դու ես պատկերացնում։

Վիզուալիզացրու սեփական ցանկությունները և հետ մի նայիր։ Ինչ եղել է, արդեն անցել է՝ իր ճիշտ ու սխալ կողմերով։ Մի հուսահատվիր, քանի որ սխալներն օգնում են հետագա քայլերում ճիշտ կողմնորոշվելու համար։ Երբ պարզորեն տեսնում ես ցանկությանդ արդյունքը, դրան հասնելն ավելի հեշտ է։

 

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions