«Առաջին նվերը չեմ հիշում, բայց առաջին սիրուս շատ լավ եմ հիշում». Էրիկ

(с) loveyou.am

Ուսանողների, երիտասարդների և ոչ միայն երիտասարդների կողմից ամենասիրված, ամենահայտնի ու ամենահետաքրքիր տոնը Սիրահարների օրն է, որին բոլորը մեծ հաճույքով սպասում են ամբողջ տարի, ու ամենքը նշում է այն յուրովի։ Այս տոնին պատրաստվում են բոլորը, ինչպես սիրահար զույգերը, այնպես էլ նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց երկրորդ կեսին: Նախատոնական տրամադրությամբ LoveYou.am-ը  զրուցեց բոլորի կողմից շատ սիրված, հայտնի երգիչ ու պարզապես շատ լավ մարդ Էրիկ Կարապետյանի հետ։

Loveyou.am: - Էրիկ, հիշու՞մ ես արդյոք Սիրո տոնին ստացած քո առաջին նվերը։

Էրիկ: - Առաջին նվերը չեմ հիշում, բայց առաջին սիրուս շատ լավ եմ հիշում։ Այդ ժամանակ ես 7-8 տարեկան երեխա էի, ապրում էի Թիֆլիսում, իսկ այդ աղջիկն իր ծնողների հետ նոր էր տեղափոխվել Ռուսաստանից։ Նա ինձ մեջ տպավորվել է՝ որպես անասելի գեղեցկություն ունեցող երազանք-աղջնակ, ում պատուհանի տակ շատ օրեր եմ ացնկացրել՝ իրեն տեսնելու հույսով։


Loveyou.am: - Ինչ եղավ այդ սերը։

Էրիկ։ - Դե դա մանկական սիրահարվածություն էր, հետո այդ աղջնակը կորեց իմ կյանքից, ես էլ մեծացա ։)

Loveyou.am: Ինչպե՞ս ես սովորաբար նշում Սիրահարների օրը:

Էրիկ։ - Ես սիրահարների օրը նշում եմ ամեն օր։ Կարծում եմ, որ սիրել պետք է ոչ միայն տոն օրերին։ Իսկ տոների առումով հայերիս կարելի է բավականին հաջողակ համարել, քանի որ մենք երկու սիրո տոն ենք նշում։ Սերն այնպիսի զգացմունք է, որի մասին պետք է միշտ հիշել և այն պետք է տոնել ամեն օր։ Իհարկե շատ կարևոր ու հաճելի է, երբ կողքիդ ունես այն միակին, ում հետ կցանկանաս անցկացնել այդ օրը։ Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին, թող չհուսահատվեն, ամեն ինչ առջևում է։


Loveyou.am: - Ըստ քեզ, ո՞րն է լավագույն տարբերակը սիրելիին շնորհավորելու համար։

Էրիկ։ - Գիտեք յուրաքանչյուր մարդ շնորհավորում է իր հնարավորությունների սահմաններում։ Կարծում եմ՝ կարևորը ի սրտե պարգևած նվերն է, անկախ նրա գնից ու չափսերից։ Երբ նվիրելու ցանկությունը հոգու խորքից է գալիս, դա ամենաարժեքավորն է։  

Loveyou.am: - Քո բարեմաղթանքը սիրահարված զույգերին։

Էրիկ։ - Ես ցանկանում եմ, որ այն առաջին զգացողությունը, որն առաջանում հենց սիրահարվածության սկզբում, շարունակվի ամբողջ կյանքի ընթացքում։ Սիրեք միմյանց, հարգեք միմյանց, հասկացեք միմյանց։ Սերը՝ բոլոր զգացմունքներից լավագույնն է։

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions