Արթնացիր, իմ սեր

Երիտասարդ ու խոստումնալից դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը, ով 2015 թ. կինոսերների դատին հանձնեց «Չներվածները» հուզիչ քրեական դրաման, շարունակում է ուսումնասիրել բարդ իրավիճակում հայտնված մարդու ներաշխարհը: Այս տարվա աշնանը հանդիսատեսի դատին կհանձնի իր երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Արթնացիր իմ սեր» վերնագրով: Այն հուզիչ պատմություն է` սիրո ու խճճված մարդկային հարաբերությունների մասին:

Ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավված են նաև որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներ՝ Պետիկ Ավետիսյանը (երկրորդ ռեժիսոր), Վահե Տերտերյանը (բեմադրող օպերատոր) և այլոք: Դերասանական կազմում ընդգրկված են Տիգրան Նալչաջյանը, Միլենա Ավանեսյանը, Մարգարիտա Հունանյանը: Իսկ հեղինակի ղեկավարած ,,Սթեյջ 7,, դերասանական ստուդիայի սան Օֆելյա Հարությունյանին վստահված է առանցքային դերերից մեկը: Ի դեպ, սա նրա առաջին փորձն է մեծ կինոյում:

Ֆիլմի նկարահանումների ձմեռային հատվածն արդեն ավարտվել է, որն անցկացվել է ցուրտ եղանակային պայմաններում, սակայն դերակատարների ու նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը ընդհանուր գործին այնքան ջերմ մթնլորտ էին ստեղծել, որ անգամ առատ ձյան հետ կապված բարդությունները չխոչընդոտեցին հաջող նկարահումից հետո բացականչել. «Ստո՛պ, նկարահանված է»:

Yelaket. am-ի հետ զրույցում, Տիգրան Նալչաջյանը այսպես մեկնաբանեց իր նոր աշխատանքը. «Արթնացիր իմ սերը» իմ երկրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, որտեղ երկու քույրերի պատմությունն է, ովքեր լրիվ տարբեր մարդկային տեսակ են ներկայացնում: Այն դրամայի և մելոդրամայի համակցություն է, երիտասարդների մասին, որոնց հեշտ ճակատագիր բաժին չի հասել: Այլ ինֆորմացիա այս փուլում տրամադրել չեմ կարող, որպեսզի չբացեմ սյուժետային գծերը: Սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ունենալու ենք դիտարժան կինոնկար` դերասանական լավ խաղով, հատկապես` «գլխավոր հերոսուհի» հասկացողության տեսանկյունից, որի առումով ժամանակականից հայ կինոն, ըստ իս, բավականին կաղում է: Այդ առումով ես էլ ժամանակին սխալ գործել եմ և այս անգամ կրկնակի ուշադրությամբ եմ մոտեցել դերակատարների ընտրությանն ու խաղի որակին:

Կինոնախագծի հեղինակը բազմիցս նշել է, որ կողմնակից է իրական կյանքի գեղարվեստական վերարտադրմանը, որը հնարավոր է կատարել դրամա ժանրի միջոցով: Ու թեպետ ֆիլմը հիմնված չէ իրական դեպքերի վրա, սակայն ռեալիստական է ու մեզ շրջապատող երևույթներից ոգեշնչված:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions