«Ճաշակին ընկեր չկա» ընդունված խոսքի համաձայն՝ մենք փորձում ենք ըմբռնումով մոտենալ բոլոր այն մարդկանց, ովքեր հագնվում կամ շպարվում են վայրին ու իրավիճակին ոչ համապատասխան։ Մարդկանց նմանատիպ պահվածքը խոսում է ոչ միայն իրենց ճիշտ կամ սխալ ճաշակի, այլև բնավորության այս կամ այն գծի մասին։ Ուսումնասիրելով մարդու վարքագիծը և խոսելաձևը՝ շատ հաճախ կարելի է պատկերացում կազմել նրա կրթվածության, զարգացվածության, հետաքրքրությունների և աշխարհայցքի մասին։ Փաստը ցույց է տալիս, որ կարելի է մարդու բնավորության մասին պատկերացում կազմել նաև ուսումնասիրելով վերջինիս դիմահարդարման նախընտրությունները։ Անցի՛ր մեր թեստը և պարզի՛ր արդյոք արդյունքները համապատասխանում են իրականության հետ։