Նորաձևությունը նման է կնոջ, նա միշտ փնտրում է մի նոր բան և ցանկանում է լինել տարբեր:
Հոկտեմբերի 8-ը նորաձև էր Սասունիկում. տեղի ունեցավ «ArmMod Fashion» նախագծի հերթական յուրահատուկ նորաձության ցուցադրությունը` այս անգամ գինու գործարանում: Փորձելով համախմբել բոլոր հայ արտադրողներին` նախագիծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Հայկականը նորաձև է»` այս անգամ «Armenia Wine» ընկերության հետ համատեղ անցկացվեց նորաձևության ցուցադրությունը հետևյալ խորագրով` «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի»։
Տեսանյութը՝ Հովհաննես Սարգսյանի