Գաղտնիքների աստղագուշակ. Ի՞նչ են թաքցնում կենդանակերպի նշանները. այծեղջուր

Այծեղջուրները փորձում են թաքցնել իրենց սնահավատությունը: Բոլորը գիտեն, որ Այծեղջուրները հստակ միտք ունեն, լավ տրամաբանություն, իսկ նրանց կյանքը խիստ տեսակավորված և դասակարգված է: Դա փաստ է: Բայց ոչ ոք չգիտի, որ նրանք ունեն նաև երկրորդ պլան այն դեպքերի համար, եթե նրանց հանկարծ անիծեն:

Ջրհոսները թաքցնում են ինքնակոչ լինելու համախտանիշը: Չգիտես ինչու, Ջրհոսները կարծում են, որ ոչ մի արժեք չունեն՝ ոչ պիտանի աշխատակից են և ընկեր, ընտանիքում նույնպես միջակություն: Եվ նրանք անընդհատ սպասում են, որ շատ շուտով իրենց գաղտնիքը կբացահայտվի: Իսկ հետո դուրս կվռնդեն: Լավ կլինի, որ ամեն ինչ այդքանով ավարտվի:

Ձկներն անհավատալի ծույլ են: Բոլորը ենթադրում են, որ նրանք նուրբ, խոցելի էակներ են, իսկ կանայք՝ ծաղիկներ և փերիներ: Եվ, իհարկե, ցանկացած աշխատանքից նրանք նյարդային հիվանդություններ են ստանում: Միակ բանը, որ Ձկներն անում են առանց երկմտելու, ձևանալն է: Նվերներ ընդունելը նույնպես Ձկների սիրած գործերից է:

Խոյերն անչափ բարդույթավորված են: Ըստ էության, անհասկանալի ցանկացած իրավիճակում Խոյերն առաջ են գնում ոչ այն պատճառով, որ շատ համարձակ են: Նրանք, պարզապես, շատ են վախենում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Ցուլերը թաքցնում են իրենց արկածները: Ընդ որում, խելացի ձևով են թաքցնում՝ կին Ցուլերը բոլոր անկյուններում պատմում են, թե ինչպես են նախօրեին զվարճացել և ամբողջ աշխատավարձը ծախսել զգեստներ գնելու համար: Դա, իհարկե, իրականություն է: Սակայն Ցուլը թաքցնում է, որ հասցրել է նաև ջերմեռանդորեն հրապուրել գեղեցիկ անծանոթին կամ այցելել իր սիրեցյալին: 

Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions