Նոր խաղ «Այլ կերպ»-ի հիմնադիրներից

© LoveYou

«Այլ կերպ» և «Մի շնչով» հայկական ու հայատառ սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացնում են թիմային մանկական խաղ՝ «ԱՅԼԿեՐՊԻԿ»՝ նախատեսված երկու տարբեր տարիքային խմբերի համար:

Ինչ է «Այլկերպիկ»-ը

Երեխաներին հասանելի ժամանցի ինքնատիպ միջոց՝ գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ:

«Այլկերպիկ»-ն իր բնույթով ու բովանդակությամբ ոչ միայն ժամանցային է, այլև ուսուցողական: Այն կլանում է երեխաներին և ողջ ընթացքում մտավոր ակտիվություն է ապահովում: Մասնակիցները ենթագիտակցորեն յուրացնում են մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանություն, երևակայություն, այն խթանում է հաղորդակցման ունակությունները, զարգացնում բանավոր խոսքը, մտքի ճկունությունը և մարզում հիշողությունը:



Խաղը բաղկացած է 200 երկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14:
Այս խաղը, մեծ հաշվով, չունի մասնակիցների թվի սահմանափակում. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ և միաժամանակ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:
Մյուս կողմից, «Այլկերպիկ»-ի նկարներով քարտերը կարելի է կիրառել մանկահասակ երեխաների հետ նոր բառեր սովորելու և տեսա-ճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:

Հեղինակները նախապես փորձնական խաղեր են կազմակերպել երեխաների և վերջիններիս ծնողների հետ: Արդյունքում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ ինչպես բառացանկում, այնպես էլ նկարներում՝ վստահ լինելով, որ խաղի բովանդակությունը կլինի հետաքրքիր, գրավիչ և միաժամանակ ուսուցողական:

«Խաղում ենք հայերեն» կարգախոսի ներքո թողարկվող խաղերի նպատակն է կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն և հայկականը:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions
Դրվագ թեթևաբարո կնոջ կյանքից
21 / Նոյեմբեր / 2016
712 - times
Ռետրո դիմահարդարում (Վիդեո)
8 / Նոյեմբեր / 2016
157 - times
Կանայք այսպիսին են
7 / Նոյեմբեր / 2016
207 - times
Երջանկության մասին
7 / Նոյեմբեր / 2016
138 - times
Մտքեր դիզայներներից
5 / Նոյեմբեր / 2016
177 - times
05:21