Նվերների մի քանի տարբերակ սիրելիի համար

(c) extrapetite.com

Անկախ նրանից, թե քանի տարեկան է ձեր ընկերը, դուք ցանկանում եք անել այնպիսի մի նվեր, որը երկար հիշվի և լինի ոչ միայն գեղեցիկ, հետաքրքիր, այլ նաև օգտակար: Տարբերակները շատ են, և եթե ուշադիր լինես, հեշտությամբ կհասկանաս, թե ինչ է պետք նրան: Կարևորը պետք է իմանաս նրա հիմանական նախասիրությունները:


1.Կարելի է նվիրել սեփական ձեռքով պատրաստած ինչ-որ բան: Օրինակ` եթե լավ նկարում եք, փորձեք նկարել նրա դիմանկարը, երգեր եք գրում՝ պատրաստեք ձեր երգերի մի հավաքածու, բանաստեղծություններ եք գրում՝ գրեք մեկը՝ հատուկ նրա համար, վստահ եղեք՝ դա նրա համար լավագույն նվերներից մեկը կլինի:


2.Ուշադրություն դարձրեք հումորային նվերների վրա և փորձեք ամեն ինչ անել, որ այն երբեք չմոռացվի:


3.Անպայաման չէ, որ նվերը լինի շատ թանկարժեք: Ցանկացած բան կարող է լինել հաճելի, եթե դուք գտնում եք, որ այն իրոք հետաքրքիր և օրիգինալ է: Նվիրեք ձեր և նրա այնպիսի նկարներ, որոնց հետ շատ լավ հիշողություններ են կապված:


4.Շատ տղաներ շոկոլադ են սիրում, հաշվի առեք դա:


5.Նվիրեք այն երգերի հավաքածուն, որը երկուսդ էլ շատ եք սիրում:


Եվ միշտ հիշեք՝

1.Մի նվիրեք նրանց նվերներ հիգենայի համար:
2.Մի նվիրեք այնպիսի բաներ, որ ավելի շատ դուր են գալիս ձեզ, քան նրան:
Գլխավորը ոչ թե նվերն է, այլ ուշադրությունը, և եթե այն սրտանց է արված, ընկերոջ համար շատ հաճելի կլինի: Վստահ եղեք՝ ցանկացած մարդ զգում է, երբ նվերը իրոք սրտանց է լինում:

Հետաքրքիր նվերների մի քանի օրինակ 

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions