Ֆրիլանսեր. Ինչպե՞ս աշխատել տանից և չխելագարվել

Մոսկվաբնակ սցենարիստ և լրագրող Իրինա Վելեսովան արդեն մի քանի տարի է, ինչ սովորական գրասենյակը փոխարինել է տնային աշխատանքով, քանի որ իր գործի բնույթը թույլ էր տալիս դա անել: Սկզբնական շրջանում, խոստովանում է նա՝ ամեն-ինչ հրաշալի էր անցնում. վայելում էր ազատ գրաֆիկը, ժամանակ էր հատկացնում հաճելի զբաղմունքների համար, ամեն առավոտ նայելով պատուհանից դուրս ձգվող մեքենաների խցանմանը, որի պատճառով խեղճ աշխատավորները քրտնում էին, աշխատանքի հասնելուն պես, բնականաբար, դժվարությամբ էին խելքի գալիս: Եվ ահա ինքն իրեն հանգստացնում էր. ի՞նչ լավ է լինել ֆրինլանսեր...

Ինչպես արդեն նշեցինք, ամեն-ինչ լավ էր ընթանում, սակայն օրերից մի օր, երբ Իրինան ձեռնարկել էր հերթական նախագիծը, պարզվեց, որ ժամանակի մեծ մասը հատկացվում է անձնական հիգիենային, առողջ ապրելակերպի հետ կապված ծիսակարգին, իսկ աշխատանքը իսկապես ահռելի էր: Չհաշված այն, որ կոսմետիկայի մասին ընդհանրապես մոռացվել էր, իրական շփումն էլ փոխարինվել սկայպով, սոցիալական ցանցերով: Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է՝ օջախը քայլ առ քայլ վերածվում էր գրասենյակի՝ խոհանոց, լոգասենյակ, անկողին... աշխատանքային մթնոլորտն ամենուր էր: Իսկ ամենադաժանը այն է, որ ընտանիքիդ անդամներից մեկը դեն է նետում գործնական մի շատ կարևոր փաստաթուղթ. դե իհարկե, մեղավորը ինքն էր, խոստովանում է նա, որտեղ պատահի թղթեր են: Տարաձայնություններից բնականաբար խուսափել չէր լինում:

Մի գեղեցիկ օր էլ Իրինայի ամուսինը երկմտանքի առաջ է կանգնացնում տիկնոջը՝ կամ կարգի է բերում բնակարանը ու հավաքում աշխատանքային իրերը մի տեղ, կամ էլ կվերցնի դրանք ու կայրի: Պատկերացնելով այդ դաժան գործընթացը, Իրինան խելքի է գալիս ու վերջապես կարգ ու կանոն է հաստատում: Իհարկե նա այդպես էլ գրասենյակ չվերադարձավ, սակայն այդ միջադեպից ի վեր նա մշակել է կանոններ, որոնց հետևելով նրան հաջողվեց բալանասվորել ընտանեկան կյանքն ու աշխատանքը:

Կանոն 1՝ աշխատել միայն գրասեղանի առաջ:
Կանոն 2 ՝ երբեք չաշխատել անկողնային հագուստով
Կանոն 3՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ հաջորդ օրվա պլան մշակել
Կանոն 4՝ արթնանալ վաղ առավոտյան
Կանոն 5՝ ամբողջ օրը տանը չանցկացնել
Կանոն 6՝ նորմալ սնվել
Կանոն 7՝ հանդիպել կոլեգաներին
Կանոն 8՝ ավարտել աշխատանքը՝ գրասենյակային օրվա ավարտի սկզբունքով


Եթե որոշել եք այսուհետ աշխատել տնից, հետևեք այս 8 սկզբունքներին և հաստատ չեք փոշմանի, այլապես կարող եք կորցնել կյանքի լավագույն րոպեները:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions