Խեցգետնի առաքելությունը երկրի վրա

Ձեր արաջին գործը պետք է լինի հաշտվել այն մտքի հետ, որ ձեր մեջ խիստ արմատավորված սկզբունքները ենթակա են փոփոխման, վերակառուցման և նույնիսկ կարող է հարկ լինել հրաժարվելու դրանց մի մասից՝ հանուն հավասարակշռության:
Անհրաժեշտ է խորը տիրապետել այն գիտելիքներին, որոնք վերաբերում են օրենքներին և արդարադատությանը, քանի որ ձեզ համար հատկացված է մի դաշտ, որը ենթակա է բաշխման: Իհարկե, դուք կարող եք թռիչքներ կատարել բարոյագիտության տիրույթներում, սակայն ոգու աշխարհում գլխավորը հավասարակշռությունն է, օրենքը, վերադասի և ստորադասի՝միմյանց նկատմամբ ունեցած ճիշտ վերաբերմունքը և մեծ մետաֆիզիկական Կշեռքի մասին իմացությունը: Մի՛ մոռացեք, որ ձեր աստեղային աշխարհում պետք է գործի և գործում է մարդկային պայմանական արդարադատությունն ու մարդկային կյանքի պայմանական բարոյականությունը, որ ընդհանրապես բոլոր օրենքները ժամանակավոր են, անցողիկ, իսկ բացարձակ ճշմարտությունն ու արդարադատությունն ունեն իրենց յուրօրինակ օրենքները, որոնք տարբեր են կյանքի օրենքներից:
Գործնական աշխարհում դուք առաջնորդվում եք ճակատագրի օրենքներով, ուստի ձեզնից պահանջվում է իմանալ բնական ճակատագրի օրենքներն ու օրինաչափությունները ճշմարիտ կողմնորոշվելու համար:
Եթե ձեր երևակայությունը պատկերում է կերպարներ, որոնք եղել են անցյալում և կան հիմա ներկայում, ապա իմացե՛ք, որ հնարավորություն կա իմանալու, թե ինչպիսին կլինեն դրանք ապագայում: Եթե ձեր մեջ կա արդարություն և հոգևոր ներդաշնակություն, ապա պետք է լինի նաև բարեսրտություն: Նկատի ունեցեք նաև, որ տիեզերքում կա օրենք, որի համաձայն՝ ճակատագիրը դրական արդյունքի է հասցնում, եթե ճշմարտությունը պահանջում է երկրային օրենքների որոշ խախտումներ, և դուք թույլ եք տալիս այդ խախտումները: Գուցե հենց այդ կհանդիսանա ձեր կյանքում հավասարակշռության անցնելու սկիզբը և դրականապես կազդի ձեր ճակատագրի վրա:
Սա նշանակում է, որ օրենքը բառացիորեն չպետք է հասկանալ ու կիրառել այնպես, ինչպես ասվում է:
Ձեզնից պահանջվում է նաև, որ ձեր մտահղացումները չդիտեք որպես իրականություն, այլ սպասեք, որ հասունանա, ստանա ձև , հետո թույլ տվեք, որ ձևն էլ հասունանա, նոր միայն դրանք անցկացրեք ձեր ծրագրերի մեջ:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions