Ի՞նչ պետք է անի Խոյը երկրի վրա

Ձեզ տրված է ուժ, հզորություն, կարողություն, ձեզ ճակատագիրը ծունկի չի բերի, ձեզ չի ճնշի դժբախտությունը, ձեզ չեն հաղթի ձեր թշնամիները: Բայց դուք պարզամիտ եք, ձեզ պետք է իմաստություն, գիտակցական կամք և եռանդուն կառավարում: Թող ձեր ողջ էներգիան ղեկավարվի մտքի ուժով: Բոցավառե՚ք ձեր միտքը և դարձե՚ք մի փյունիկ:
Ձեր միտքը զբաղեցնում են ազատ կամքի մտահղացումները, կյանքի նպատակը, կյանքի միակության սկզբունքը և, ամենակարևորը, չարի և բարու ճանաչումը: Սա մեծ գիտություն է, որը պետք է յուրացնել: Ձեր հոգևոր աշխարհը մշակում է անձի կամքը, դուք պարտավոր եք լուսավորել ձեր կամքը և ճանաչել մարդկային կամքի սահմանները: Ձեզնից պահանջվում է ճանաչել մարդկային ազատության անչափելիությունը և գիտաքցել նրա խորությունը, միայն այդ ժամանակ ձեզ համար պարզ կդառնա մարդկային կամքի հզորությունը: Ինքնագիտակցումը կարող է ստեղծել այնպիսի հնարավորություն, որ դուք դառնաք գիտակից կամքով մարդ և լավ հասկանաք ու կիրառության մեջ դնեք այն ձեր աստեղային աշխարհում՛ անձնական, կամային մղումների ոլորտում: Այդ գիտելիքները օրենք են, որոնք ստեղծում են ձեր գիտակից կամքի գոյությունը: Դուք այդ ժամանակ կունենաք աստեղային հձորություն և եռանդուն իշխանություն:
Ձեր ոգեղեն և հոգեկան աշխարհի կայունությունը կորոշի նաև ձեր ֆիզիկական աշխարհի գոյությունը, արարքները և այն տպավորությունը, որ դուք կկարողանաք ստեղծել շրջապատում: Ձեզանից պահանջվում է իմանալ, մոտիկից ուսումնասիրելո, ճանաչել բնության կրոնը: Բնությունն ունի իր կրոնը, այն իրական է, դուք ոչ միայն պետք է իմանաք այդ կրոնը, այլև կարողանաք օգտվել նրանից և օգնել ուրիշներին:
Ձեր ճանապարհին ձեզ սպասում է Փոքր Տեզերքի հսկա նշանը, եթե դեռ ձեզ համար չեք պարզաբանել նրա իմաստը, ապա շտապե՚ք, ժամանակը չի բավարարի:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions