Երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվի Մայրը

 Ինչպես գիտենք՝ երեխայի դաստիարակությունը չափազանց պատասխանատու և լուրջ հարց է, որով պետք զբաղվեն ծնողները, քանի որ վերջիններիս հոգածության կարիքը երեխան ամենաշատն է զգում: Սակայն հաճախ է պատահում, երբ ընտանիքում, կամ առհասարակ հոր և մոր դերը, պարտավորություններն ու իրավասությունները ստանձնում են համապատասխանաբար տատիկն ու պապիկը: Հատկապես Հայաստանում սա չափազանց տարածված և ցավոտ խնդիր է, որն իր հետ բազում այլ խնդիրներ է առաջ բերում: Ահա այս թեմայի շուրջ LoveYou.am-ը զրուցեց «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, փորձելով հասկանալ, որքանով է այն խնդրահարույց, ինչպես է անդրադառնում երեխայի հոգեբանության վրա: Վերջինս, համաձայնելով այս խնդրի արդիական լինելուն, հանգամանորեն ներկայացրեց , թե ինչ դրսևորումներ է ունենում այն, ինչպես պետք է վարվել, որ ինչպես երեխան, այնպես էլ մայրը չտուժի: «Բնականաբար երեխայի դաստիարակողը և հոգեբանական կարևորագույն պահերի պատասխանատուն միայն մայրն է: Թեպետ ունենք մայրիկներ, որոնք կարիեռիստ են և իրենց ձեռք է տալիս երեխային տատիկի մոտ թողնել: Բայց իրականում երեխան ամենապաշտպանված, ամենաապահով զգացողությունն ունենում է մոր մոտ: Ես ինքս ունեմ մեծահասակ այցելուներ, որոնք տառապում են նևրոզով, անինքնավստահությամբ, ունեն դեպրեսիայի հակվածություն, ում խնամքով, որպես կանոն, զբաղվել է կամ տատիկը կամ այլ փոխարինող մեծահասակ: Տատիկը պետք է լինի հավելյալ օգնողի դերում, մինչդեռ առաջնային խոսքը, դաստիարակության ոճը պետք է լինի մորը: Կան տատիկներ, որոնք մոր դերը վերցնում են իրենց վրա՝ կարծելով, որ իրենք ավելի ունակ են, ավելի գիտակ են, մինչդեռ մոր միայն գգվանքը շատ ավելին կարող է լինել երեխայի համար, քան տատիկի «պրոֆեսիոնալ» տեսական գիտելիքները, որոնք ինքը փորձում է թելադրել՝ ընդամենն իր սեփական փորձից ելնելով»: Զրույցի ընթացքում հոգեբանը չափազանց կարևորեց երեխայի կյանքում բարեկամների, հատկապես տատիկ-պապիկի հետ շփումը, ովքեր անսահման սիրով ու ջերմությամբ են վերաբերվում երեխային, միայն թե այդ հարաբերություններում չխախտվի և չտուժի ծնողի դերը երեխայի դաստիարակության և այլ հարցերում: «Անշուշտ, երեխան ինչքան սիրով ու ջերմությամբ շրջապատված լինի տատիկ պապիկների կողմից, այնքան լավ: Բացի դրանից, նրանց հավելյալ օգնությունը շատ օգտակար է։ Այս կապերը պետք է պահպանել, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուրը պետք է հիշի, թե որն է իր դերը երեխայի կյանքում:

 

Սովորաբար, այն երեխաները, որոնց դաստիարակությամբ զբաղվում են տատիկները, ավելի թույլ են լինում, անինքնավստահ, արժեքային համակարգում չեն կարողանում կողմնորոշվել: Հոգեբանության մեջ կա բազային վստահություն հասկացություն, որը երեխայի մոտ ձևավորվում է մինչև մեկ տարեկանը. սա կարող է տալ միայն մայրը, երեխան պետք է վստահ զգա իրեն մոր մոտ: Հատկապես տղա երեխաների մոտ սեռական խնդիրներ են ի հայտ գալիս, այս ոլորտոմ նրանք չինքնահաստատված են լինում, քանի որ երբ տատիկը խնամքը վերցնում է իր վրա, կարծես երեխային գողանում է մորից: Այս առումով կանանց կերպարների նկատմամբ նկատվում է ագրեսիվություն, մերժված լինելու զգացողություն, որոնցից վերջինս ուզում է վրեժ լուծել: Այսպիսի երեխաների մոտ վախկոտության շեմն էլ է բարձրանում, մանավանդ, եթե կա կոնֆլիկտ այդ հարաբերություններում և այն լուծվում է տատիկի օգտին: Ինչ-ինչ, երեխան այդ կոֆլիկտը չպետք է տեսնի: Եթե կոնֆլիկտի շարունակության հետևանքով տատիկն ավելի գերիշխող է դառնում, ապա սա ավելի վատ է:

Կան իրավիճակներ, երբ կոնֆլիկտն ավելի լուռ է լուծվում, կամ մայրը ենքարկվողի դերում է և հեշտ հանձնում է երեխայի տատիկին: Կան իրավիճակներ, որ կոնֆլիկտն այնքան է սրվում, որ երեխան անուղղակի կերպով հայտնվում է տատիկի ձեռքում: Սա լրիվ այլ հոգեբանական խնդիր է: Զրույցի վերջում հոգեբանն անդրադարձավ նաև իրավիճակին, թե ինչպես պետք է վարվի մայրը, երբ հանգամանքների բերումով օրվա մեծ մասը երեխան տատիկի խնամքի տակ է գտնվում: «Մենք չպետք է մոռանանք մեր սոցիալ-տնտեսական վիճակը, հանգամանքները, որոնց պատճառով, այո, հաճախ մայրը պետք է աշխատի, և երեխայի խնամքով զբաղվում է տատիկը: Սակայն, գոնե երեկոյան ժամերին, երբ երեխան արդեն մոր մոտ է լինում, այդ բացը պետք է լրացվի խաղերի միջոցով, զրուցելու և այլն: Վերջինս պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա, երեխայի հետ զգացողական դաշտ մտնի, ունենա հուզական շփում: Այս դեպքում երեխան գիտակցում է, որ այդ մի քանի ժամը տատիկի մոտ է և անհամբեր սպասում է մայրիկին, իսկ երբ այդ սպասումը չկա, և երեխան չի ուզում բաժանվել տատիկից, դա արդեն խնդիր է: Երբ երեխային հարց ենք տալիս՝ եթե նա թատրոնի երկու տոմս ունենա՝ ու՞մ կտանի իր հետ՝ տատիկին, թե մայրիկին և նա պատասխանում է՝ տատիկին, սա նշանակում է, որ մայրն իր դերում չէ, նա որպես հեղինակություն կորել է»:


Այսպիսով, սիրելի մայրիկներ /և ապագա մայրիկներ/ ինքներդ հետևություն արեք և որոշեք, թե ինչն է ձեզ համար կյանքում առավել կարևոր։

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions