Ի՞նչ կարող են ասել աչքերը մարդու մասին

© LoveYou

Կանաչ աչքեր 

Կանաչ աչքեր ունեցող մարդիկ առանձնանում են իրենց տոկունությամբ և համառությամբ, նրանք նաև շատ ինքնավստահ ու նվիրված բնավորություն ունեն: Հակված են ծանր աշխատանքի, և որքն էլ որ ծանր լինի այն, չեն նահանջում,ամեն ինչ անում են հաղթահարելու համար: Ինչպես իրենց, այնպես էլ մյուս բաց գույնի աչքեր ունեցող մարդկանց չի բավարարում էներգիան ու կենսունակությունը: Այնքան էլ չեն ձգտում ղեկավարության, սակայն ուզում են լինել հարգված և լավագույն մասնագետները իրենց ոլորտում: Նրանք ռեալիստ են, արդարության կողմնակից են, հեշտությամբ են դուրս գալիս անախորժ իրավիճակներից: Աշխատում են հեռու մնալ կոնֆլիկտներից և հեշտությամբ են խաբում մարդկանց: Շատ կոկիկ են, խիստ և ուժեղ: Հանելուկային անձնավորություններ են, այսօր այսպես են, վաղը կարող են բոլորովին փոխվել: Չնայած հետևողականությանը և խստությանը նրանք շատ նուրբ, բարի, քնքուշ էակներ են: Բնավորությամբ նման են կատուների: Արտաքինից մեկուսացված և անկախ են, մինչև վստահություն շահելը:


Շագանակագույն և սև աչքեր

Ակտիվ, կրքոտ, էներգետիկ մարդիկ են: Համարձակ են և նախաձեռնող, չեն կարողանում տեղում հանգիստ նստել: Բնույթով առաջնորդներ են, անընդհատ փորձում են հասնել ինչ-որ բարձունքի: Ունեն <<տաք>> խառնվածք, սեր և ջերմություն են հաղորդում: Ամենից շատ սիրում են լինել ուշադրության կենտրոնում, և նրանց համար կարևոր է ամեն ինչում լինել առաջինը: Դրա հետ մեկտեղ նրանց համար կարևոր է նաև, որ դրա մասին խոսվի, ինչի՞ համար է արվում, եթե ուրիշները չպիտի իմանան: Ի տարբերություն կանաչ աչքեր ունեցող մարդկանց՝ նրանք կոնֆլիկտների մեջ շատ են լինում, տարբերվում են նրանով, որ շատ են ջղայինանում, հաճախ են լինում ագրեսիվ: Եվ բացի այդ վիրավորանքներն ու կռիվները շուտ են մոռանում: Վստահ են իրենց ուժերի վրա, վճռական են և անվախ: Զրուցասեր են և հեշտությամբ են շփվում մարդկանց հետ, շուտ-շուտ են սիրահարվում: Մարդկանց ընտրողական են մոտենում, ում սիրեցին`նրա համար շատ լավ, իսկ ում չէ` նրան չես նախանձի: Ինչքան մուգ են աչքերը, այնքան ավելի շատ են արտահայտված այս գծերը:

Կապույտ աչքեր

Ռոմանտիկ և երազկոտ մարդիկ են: Ամեն ինչ սրտին մոտ են ընդունում: Ամեն մի փոքր բան կարող են ծանր տանել, ընկնել դեպրեսիայի մեջ: Կապույտ գույնը ավելի շատ սառը գույն է համարվում, քան տաք: Եվ ինչքան սառն է երանգը, այդքան սառն է հոգին: Կապույտ աչքերով մարդիկ շատ սառն են և նույնիսկ կոպիտ: Հաճախ այդ ազդեցության տակ կարող են լինել բռնկվող ու բարկացկոտ, լինում են ինքնամփոփ և ինքնուրույն, համառ և նպատակասլաց: Նրանք շատ առատաձեռն են: Հեշտությամբ են կողմնորոշվում դժվարին իրավիճակներում: Կապույտ աչքեր շատ հաճախ ունենում են տաղանդավոր մարդիկ` արվեստագետները և այլոք: Ունեն վառ երևակայություն: Եթե կապույտ աչքերը ունենում են թեթևակի տաք երանգ, ուրեմն այդպիսի մարդիկ ունակ են մեծ սիրո և ունեն մշտական ու թեթև բնավորություն:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions